Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ադրբեջանի թալանչի վարձկանները

Ադրբեջանի թալանչի վարձկանները
05.04.2016 | 21:02

«Հիմա կա համաձայնություն՝ դադարեցնելու կրակը։ Տեսնենք՝ որքան է դա տևելու, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի, այսպես ասած, առանձնահատկությունները»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը` հավելելով, որ մեր զինվորները մարտական գործողությունների ժամանակ պատահել են թուրքախոսների, արաբախոսների, այսինքն, հիմքեր կան պնդելու, որ այդտեղ կան բավականին մեծ քանակությամբ վարձկաններ։ Բաբայանը շեշտել է նաև, որ, որոշ տեղեկություններով, այդ վարձկանները զբաղվում էին նաև մասսայական թալանով ադրբեջանական այն բնակավայրերում, որտեղ բնակչությունը լքել է տարածքները:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև վստահեցրել է, որ չնայած կրակի դադարեցմանը, ԼՂՀ ՊԲ-ն շարունակում է զգոն մնալ։

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ